ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը։ Հարիս շրջանի բնակիչը մահացել է ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում, հայտնում է շրջանի առողջապահության դեպարտամենտը։
Նշվում է, որ ներկայումս իրականացվում է փորձաքննության համար անհրաժեշտ նմուշների հավաքում։ Քաղաքացու մահվան պատճառների մասին վերջնական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին։
ԱՄՆ-ի առողջապահության դեպարտամենտն ընդգծում է, որ վիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստանյութերն են։