Միջազգային

Ամստերդամում շուրջ 1000 փախստական կբնակվի զբոսաշրջային նավի վրա

Ամստերդամում շուրջ 1000 փախստական կբնակվի զբոսաշրջային նավի վրա

Ամստերդամի քաղաքային խորհուրդը համաձայնել է առնվազն 1000 փախստականի ժամանակավորապես տեղավորել զբոսաշրջային նավի վրա՝ երկրում ապաստան հայցողների համար տարածքի բացակայության պատճառով, հայտնում է NLTimes-ը։

Նշվում է, որ փախստականները հոկտեմբերի 1-ից զբոսաշրջային նավում կկարողանան մնալ առնվազն վեց ամիս։ Նրանց տեղաբաշխման ծախսերը կհոգա Նիդերլանդների կառավարությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է, որ ապագայում այնտեղ տեղակայվածների թիվը հասնի 1,5 հազարի։ Ներկայումս Ամստերդամում 2100 փախստական ​​կա՝ չհաշված ուկրաինացիներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական