Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) զեկույց է հրապարակել, որում հաղորդվում է, որ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում՝ IR-6 առաջադեմ ցենտրիֆուգների օգնությամբ, Իրանն սկսել է ուրանի՝ մինչև 5% հարստացումը:
«2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը հաստատել է, որ վառելիքի հարստացման օբյեկտում Իրանը տրամադրում է ուրանի մինչև 2% հարստացված հեքսաֆտորիդ». ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունն է մեջբերել Reuters-ը։
2015 թվականի Իրանական միջուկային գործարքին համապատասխան՝ Իրանում ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցի 3,67%-ը: