Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահյանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, ենթադրվում է շարունակել շահագրգիռ կարծիքների փոխանակումը մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայի, Սիրիայի, Աֆղանստանի, Անդրկովկասի և Կասպից ծովի շուրջ ստեղծված իրադրությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական