Մեծ Բրիտանիան Ուկրաինային միջոցներ կփոխանցի երկրից հացահատիկի դուրսբերումն ապահովելու նպատակով սևծովյան նավահանգիստներն ականազերծելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԲ ՊՆ տարածած հայտարարությունը։
Ընդհանուր առմամբ՝ կմատակարարվեն 6 անօդաչու սարքեր։ Դրանցից երեքը վերցված կլինեն Բրիտանական ԶՈՒ պաշարներից, իսկ մնացածը Լոնդոնի կողմից լրացուցիչ կգնվեն պաշտպանական ընկերություններից: Նման սարքերը կարող են գործել մինչեւ 100 մետր խորության վրա՝ օգնելով սենսորների օգնությամբ հայտնաբերել ականների գտնվելու վայրը: