Միջազգային

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին անվանել է «վատ հարևան»

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին անվանել է «վատ հարևան»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սուր քննադատության է ենթարկել Հունաստանին՝ անվանելով «վատ հարևան»։ 

«Մեր «վատ հարևանի» գործողությունները Էգեյան ծովում բացատրություն չունեն։ Այդ գործողությունները չպետք է անտեսվեն: Պետք է գնահատական ​​տրվի. Նման անխոհեմությունն անընդունելի է»,- ասել է Աքարը՝ մեկնաբանելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների դեմ «սադրանքները»։

Նախարարը վստահեցրել է, որ Թուրքիան անպատասխան չի թողնի հունական կողմի և ոչ մի «սադրիչ քայլ»։

Նրա խոսքով՝ Աթենքը զենք է տեղակայում մի շարք կղզիներում, ինչը հակասում է «ապառազմականացված գոտիների» միջազգային կարգավիճակին։ Հուլուսի Աքարն ուշադրություն է հրավիրել Աթենքի գործողություններին արևմտյան երկրների արձագանքի բացակայության վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական