Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 2-ին կանցկացնի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ երկրում էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտնում է France Info-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։
Ենթադրաբար, հանդիպման հիմնական թեման լինելու է առաջիկա ձմռանը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի գներն աճել են։