Կոլումբիան և Վենեսուելան, 2019 թվականից ի վեր առաջին անգամ, դեսպաններ են փոխանակել։ Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 3 տարի առաջ:
Վենեսուելայի նախկին արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիան, որը նշանակվել է Կոլումբիայում Վենեսուելայի դեսպան, ժամանել է Բոգոտա, իսկ Վենեսուելայում Կոլումբիայի դեսպան Արմանդո Բենեդետին ժամանել է Կարակաս:
Այսպիսով, վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2019 թվականին, երբ Բոգոտան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ էր ճանաչել: