Միջազգային

Թուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու արժեքը 5 անգամ կբարձրացնի

Թուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու արժեքը 5 անգամ կբարձրացնի

Թուրքիան Բոսֆորով և Դարդանելով անցումի արժեքը 5 անգամ կբարձրացնի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական գլխավոր դատախազը:  «Վերացվել է 1983 թվականին մտցված 75% զեղչով վճարային համակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ: Որոշումը կսկսի գործել հոկտեմբերի 7-ից։

Ինչպես նշում է «Սաբահ» թերթը, այդ որոշման շնորհիվ Թուրքիայի տարեկան եկամուտը կավելանա 200 մլն դոլարով: Այժմ Թուրքիան նեղուցներով տարեկան վաստակում է 40 մլն դոլար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական