Միջազգային

ԱՄՆ-ն դադարեցնում է կորոնավիրուսի անվճար թեստավորումը

ԱՄՆ-ն դադարեցնում է կորոնավիրուսի անվճար թեստավորումը

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են ուրբաթ օրվանից կորոնավիրուսի թեստերի անվճար բաշխումը դադարեցնելու մասին՝ Կոնգրեսի կողմից ծրագրի շարունակման համար միջոցներ հատկացնելու մերժման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ 

«Ծրագրի պատվերները կդադարեցվեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, քանի որ Կոնգրեսը լրացուցիչ ֆինանսավորում չի տրամադրում եթեստերի պաշարները համալրելու համար», - ասվում է ծրագրի կայքում տեղադրված ծանուցման մեջ:

Կայքի միջոցով ամերիկացիները հնարավորություն ունեին պատվիրել տնային օգտագործման համար նախատեսված անվճար թեստեր։

Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է առկա պաշարներն օգտագործել աշնանային դեպքերի աճի դեպքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական