Միջազգային

«Ես կողմնակից չեմ անխտիր բոլոր ռուսաստանցիներին վիզաների տրամադրման դադարեցմանը». Բորել

«Ես կողմնակից չեմ անխտիր բոլոր ռուսաստանցիներին վիզաների տրամադրման դադարեցմանը». Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման ամբողջական արգելքը միաձայն աջակցություն չի ստանա ԵՄ-ում: Այս մասին Նա ասել է ավստրիական «ORF» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք պետք է ավելի ընտրովի լինենք։ Ես կողմնակից չեմ անխտիր բոլոր ռուսաստանցիներին վիզաների տրամադրման դադարեցմանը»,- ասել է Բորելը։ Նա վստահություն է հայտնել, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն այդ հարցը և հավասարակշռված լուծում կմշակեն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական