Միջազգային

ՌԴ շուրջ 2000 քաղաքացի հունվարից օգոստոս ժամանակահատվածում Վրաստանում կացության թույլտվություն է ստացել

ՌԴ շուրջ 2000 քաղաքացի հունվարից օգոստոս ժամանակահատվածում Վրաստանում կացության թույլտվություն է ստացել

Ռուսաստանի շուրջ 2000 քաղաքացի 2022 թվականի հունվարից օգոստոս Վրաստանում կացության թույլտվություն է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Новости-Грузия-ն։ 

Նշվում է, որ տարեսկզբից Վրաստանում ժամանակավոր կացության թույլտվություն է ստացել ՌԴ 1288 քաղաքացի, մշտական՝ ՌԴ 690 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ՝ 7 ամսվա ընթացքում կացության թույլտվություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 2824 քաղաքացի։ Մերժվել է 475 անձի դիմում։

Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Վրաստան սկսվել է փետրվարին՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական