«Չինաստանից Ռուսաստան սմարթֆոնների արտահանումն առաջին անգամ աճել է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։ Հուլիսի արդյունքներով այն կազմել է 312 մլն դոլար»,- գրում է РБК-ն՝ վկայակոչելով չինական մաքսատան տվյալները։
Ցուցանիշը 77%-ով ավելի է հունիսից, բայց չի հասել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին: Այն ժամանակ Չինաստանից մատակարարումները 29%-ով ավելի էին:
2021 թվականին Չինաստանը Ռուսաստան հեռախոսների խոշորագույն մատակարարն էր: Արտահանման ծավալը հասել է 5,387 մլրդ դոլարի։ Առաջատարների ցուցակում են հայտնվել նաև Հոնկոնգը (2,229 մլրդ դոլար), Միացյալ Էմիրությունները (676 մլն դոլար) և Հնդկաստանը (371 մլն դոլար):