Այս պահին Անկարան և Վաշինգտոնը քննարկում են F-16 կործանիչների գնման գործարքի տեխնիկական մանրամասները: Բանակցությունների մանրամասները բացահայտել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նշվում է, որ թուրքական կողմը մտադիր է Վաշինգտոնից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը, որոնք արդեն գտնվում են երկրի օդուժի կազմում: Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ և բանակցություններ վարել այդ հարցի շուրջ: Աքարը նաև հավելել է, որ շփումներն ավելի դրական են եղել, քան սպասվում էր։