Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 4-ին Բեռլինում բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգայի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
Նա նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվելու են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմական գործողության հետևանքներն ու Ուկրաինայի վերականգնման հարցերը: