Միջազգային

«Մակրոնը լավ «բժիշկ է», նա ճիշտ «ախտորոշումներ է» տալիս»․ Դմիտրի Մեդվեդև

«Մակրոնը լավ «բժիշկ է», նա ճիշտ «ախտորոշումներ է» տալիս»․ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները կտրուկ տարբերվում են, բայց այդ երկրների առաջնորդների միջև երկխոսությունը շարունակվում է, և դա ճիշտ է՝ կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Փոխանցում է РИА Новости-ն։ 

«Ֆրանսիան գիտի, թե ինչպես «կատարել բժշկական ախտորոշումներ»: Նախագահ Մակրոնն ասել է, որ ՆԱՏՕ-ի մոտ «ուղեղի մահ» է գրանցվել: Նա լավ բժիշկ է, ինձ համար դժվար է չհամաձայնվել նրա հետ»,- ասել է Մեդվեդևը: 

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկխոսությունները փոխադարձ հարգալից բնույթ են կրում։

«Այո՛, թեև դիրքորոշումները կտրուկ տարբերվում են, սակայն նրանց միջև երկխոսությունը շարունակվում է: Եվ ինձ թվում է՝ դա ճիշտ է»,- նշել է Մեդվեդևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական