Միջազգային

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կկայանա դեկտեմբերին՝  Բիշքեկում, առկա ձևաչափով։ Այս մասին ուրբաթ օրը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել Է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարվա դեկտեմբերին՝ Բիշքեկում, առկա ձևաչափով». ասել է վարչապետը:

Ղրղզստանի Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենում Ժապարովի նախագահությամբ, որին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Որպես հյուր՝ խորհրդի նիստին մասնակցում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որպես դիտորդ ՝ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:

Նիստի արդյունքներով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացում նախատեսող որոշումների ստորագրում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական