Միջազգային

Կանադան մտադիր է հինգ տուրբին վերադարձնել Ռուսաստանին՝ «Հյուսիսային հոսքի» աշխատանքի համար

Կանադան մտադիր է հինգ տուրբին վերադարձնել Ռուսաստանին՝ «Հյուսիսային հոսքի» աշխատանքի համար

Կանադան նախկինի պես պլանավորում է վերադարձնել «Հյուսիսային հոսքի» համար նախատեսված հինգ տուրբինները: Այդ մասին հայտնել Է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ CBC-ին տված հարցազրույցում: Օտտավան հավատարիմ է այդ որոշմանը՝ չնայած այն բանին, որ «Գազպրոմն» ավելի վաղ հրաժարվել էր ընդունել մեկ «Siemens» տուրբինը, որն արդեն վերադարձվել է Գերմանիային: 

Հուլիսին Կանադայի իշխանությունները Մոնրեալում տեխնիկական սպասարկում անցած մեկ տուրբինը Գերմանիա ուղարկելու թույլտվություն էին տվել՝ «Գազպրոմին» փոխանցելու համար։ Սակայն ռուսական պետական ընկերությունը հրաժարվել է ընդունել այն՝ վկայակոչելով տեխնիկական խնդիրները։

Կանադայի կառավարությունը տուրբինների վերադարձն անհրաժեշտ քայլ է համարել՝ դեպի Գերմանիա գազի մատակարարումներն ապահովելու համար: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական