ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մինչև ֆինանսական տարվա ավարտը (սեպտեմբերի 30) Ուկրաինային տրամադրել մոտ 1,5 մլրդ դոլարի ռազմական օգնություն։ Դա ԱՄՆ-ի Կոնգրեսի հավանությանն արժանացած գումարի մնացած մասն է: Այս մասին հայտնել է «Politico» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
6 մլրդ դոլար օգնությունը մտնում է 40 մլրդ դոլարի՝ ավելի մեծ փաթեթի մեջ, որը ենթադրում է ոչ միայն ռազմական, այլև՝ տնտեսական ու հումանիտար օգնության հատկացում Կիևին: Բացի այդ՝ օրինագծում դրույթ է մտցվել բալթյան երկրներին օգնելու մասին, ինչպես գրում է պարբերականը, «նրանց զինանոցները համալրելու համար»:
Ամսվա վերջին Պետդեպարտամենտը Կոնգրեսին 150 մլն դոլարի ծախսերի պլան կուղարկի՝ Բալթյան երկրների անվտանգության ամրապնդման համար: