Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բլինքենին. ԱՄՆ-ն հեռու է տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բլինքենին. ԱՄՆ-ն հեռու է տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում Ֆիլիպ Ռիկերին նշանակելու մասին հայտարարության մեջ ի ցույց է դրվել տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու լինելու մոտեցումը, ինչը զարմանք է հարուցում»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ արձանագրվել ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին «վերակենդանացնելու» փորձերը կարող են հանգեցնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունների փոխկապակցումը ղարաբաղյան հարցի հետ ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»,- ասել է Աբդուլաևան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական