Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի նավթագազային և այլ եկամուտներն աճում են՝ ի հեճուկս «չարակամների և նախանձողների»:
«Չնայած այն խնդիրներին, որոնք մեզ համար փորձում են ստեղծել մեր չարակամներն ու նախանձողները, այնուամենայնիվ, բյուջեի մուտքերը աճում են։ Ինչը հատկապես հաճելի է, ոչ նավթագազային եկամուտները նույնպես վերջին ժամանակներում 24%-ով աճել են»,- Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիել Եգորովի հետ աշխատանքային հանդիպմանն ասել Է Պուտինը: