Միջազգային

Իրանը ստացել է միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը

Իրանը ստացել է միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանունին հայտարարել է, որ Թեհրանը ԵՄ համակարգողի միջոցով ստացել է միջուկային գործարքի վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը և ուսումնասիրում է այն:

«Իրանական կողմը ԱՄՆ կառավարությունից պատասխանն ստացել է չորեքշաբթի երեկոյան՝ ԵՄ համակարգողի միջոցով։ Մենք ձեռնամուխ ենք եղել ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկմանը և համակարգողին կտեղեկացնենք դրանց վերաբերյալ մեր կարծիքը»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական