Իրանն սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր դիրքորոշումը կհայտնի ԵՄ համակարգողին՝ վերանայումն ավարտելուց հետո», - ասել է Քանանին։