Իտալիայի բնակիչը միաժամանակ վարակվել է ՄԻԱՎ-ով, կորոնավիրուսով և կապիկի ծաղիկով։ Այս մասին հայտնում է il Messaggero-ն։
Հուլիսին 36-ամյա տղամարդը վերադարձել է Իսպանիայից, որտեղ անցկացրել է 9 օր։ Վերադարձից հետո իրեն վատ է զգացել՝ ջերմել է, ունեցել է կոկորդի և գլխի ցավ, իսկ որովայնի հատվածում ցան է առաջացել։ Երեք օր անց կորոնավիրուսի նրա թեստը դրական է եղել։ Այն բանից հետո, երբ ցանը տարածվել է ամբողջ մարմնով, իտալացին Սիցիլիայում շտապօգնություն է զանգահարել։ Նրա մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ և կապիկի ծաղիկ։ Հայտնի է, որ նա միասեռական կապ է ունեցել։
Մեկ շաբաթ անց տղամարդուն դուրս են գրել հիվանդանոցից։ Նշվում է, որ կապիկի ծաղիկի թեստերի պատասխանը նույնիսկ 20 օր հետո դրական է եղել։ «Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ կարող են վարակիչ լինել կլինիկական ռեմիսիայից հետո մի քանի օր: Բժիշկները պետք է հորդորեն համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- ասվում է հոդվածում։