Միջազգային

Որո՞նք են Վրաստանի արտաքին առևտրի 5 առաջատար գործընկեր երկրները

Որո՞նք են Վրաստանի արտաքին առևտրի 5 առաջատար գործընկեր երկրները

2022 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը գերազանցել է 10,1 մլրդ դոլարը, ինչը 35,3%-ով ավելի է անցյալ տարվա հունվար-հուլիսի տվյալներից: Ներմուծմանը բաժին է ընկնում ավելի քան 7 միլիարդ դոլար (+34,8%), իսկ արտահանմանը՝ 3,1 միլիարդ (+35,4%):

Առաջին տեղում Թուրքիան է՝ 14.9% կամ 1.5 մլրդ դոլար առևտրաշրջանառությամբ, այնուհետ գալիս են Ռուսաստանը՝ 1.2 մլրդ կամ 11.9%, Չինաստանը՝ 1 մլրդ կամ 10.7%, Ադրբեջանը՝ 734 մլն դոլար կամ 7.2%: Հնգյակը եզրափակում է ԱՄՆ-ն՝ 659 մլն դոլար կամ 6.5%: 

Հայաստանը 6-րդ տեղում է՝ 593 մլն դոլար կամ 5.8% մասնաբաժնով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական