Միջազգային

Էդինբուրգը թաղված է աղբի մեջ

Էդինբուրգը թաղված է աղբի մեջ

Աղբահանության ոլորտի աշխատողների գործադուլի պատճառով Էդինբուրգի փողոցներում ահռելի աղբակույտեր են կուտակվել։ Վիճակն այնքան է վատթարացել, որ ճանապարհների և մայթերի մաքրմամբ զբաղվում են փողոցային նկարիչները։

Զբոսաշրջիկներն ասում են, որ ցնցված են Շոտլանդիայի մայրաքաղաքում տեղի ունեցողից։ Սպասվում է, որ Էդինբուրգում աղբահաններից հետո գործադուլ կսկսեն մի քանի այլ քաղաքների, այդ թվում՝ Գլազգոյի աշխատողները: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում։

Քաղաքի բնակիչները բողոքում են թափոններից և առնետների թվի աճից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական