Աբխազիա կայցելի Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը: Ինչպես հայտնել են Աբխազիայի ԱԳՆ-ից, սիրիական պատվիրակության կազմում, որը Սուխումում կլինի օգոստոսի 24-27-ը, ընդգրկված են Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը, Սիրիայի ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Լուայ Ֆալուխը և գործադիր աջակցության դեպարտամենտի տնօրեն Աբդուլա Հալլակը:
Սիրիայի պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ և այլ պաշտոնյաների հետ:
Օգոստոսի 25-ին տեղի կունենա Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպումը Աբխազիայի ԱԳ նախարար Ինալ Արձինբայի հետ: Նրանք կստորագրեն «քաղաքական խորհրդակցությունների ոլորտում փոխըմբռնման հուշագիր»։