Իրանը դարձել է ռազմական անօդաչուների համաշխարհային արտահանող։ Այս մասին հայտարարել Է Իրանի Պահապանների Կորպուսի օդատիեզերական դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր ալի-Հաջիզադեն:
Ապրիլին կորպուսի նոր մարտական անօդաչու սարքը հաջողությամբ անցել է թռիչքային փորձարկումները և անցել լիակատար մարտական պատրաստության: Անօդաչու թռչող սարքն ունի 21 մետր թևի բացվածք, 3100 կգ թռիչքային զանգված ու կարող է կրել մինչև 500 կգ օգտակար բեռ:
ԻՀՊԿ-ն նաեւ ներկայացրել է իր նոր դրոններից մեկը՝ Me’raj 504 անվամբ կամիկաձեն, որը մասնագիտանում է հակառակորդի պաշտպանության համակարգերի գրոհների վրա: Անօդաչու թռչող սարքը մշակվել ու արտադրվել է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի կողմից և կարող է մինչև 100 կիլոմետր հեռավորության վրա 2,5 կգ պայթուցիկ նյութ կրել։