Միջազգային

Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելը

Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների՝ Զապորոժյեի ԱԷԿ ուղարկելու հարցը: Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի ճեպազրույցի ընթացքում։

«Այս հեռախոսազրույցն անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս կայացած բանակցությունների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ավելի վաղ կայացած զրույցի շարունակման ընթացքում», - նշվում է հաղորդագրության մեջ: «Նախարարները քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների՝ Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելու հարցը», - ասված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական