Թուրք-ռուս-ուկրաինական համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել ուկրաինական Չերնոմորսկ նավահանգստից դուրս գալ ավելի քան 2 հազար տոննա եգիպտացորեն, որը կուղևորվի Թուրքիա։ Այդ մասին հաղորդում Է ՄԱԿ-ը: Նշվում է, որ օգոստոսի 22-ի դրությամբ հացահատիկի և 3 ուկրաինական նավահանգիստների արտահանած սննդամթերքի ընդհանուր ծավալը կազմում է 721,4 հզ. տոննա:
Հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ տեղի ունեցավ երկու փաստաթղթերի ստորագրում՝ ուկրաինական երեք նավահանգիստներից հացահատիկի արտահանման միջանցք ստեղծելու վերաբերյալ: