Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմն ուղեկցվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր միգրացիոն ճգնաժամով։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ՌԴ կողմից փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելու պահից այդ երկրի 44 միլիոնանոց բնակչության գրեթե մեկ երրորդը ստիպված է եղել լքել իր տները: Սա երկրորդ համաշխարհային պատերազմի վերջից ի վեր ամենամեծ միգրացիոն ճգնաժամն է։ Օգոստոսի 22-ին նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակը։