Միջազգային

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Ռուբինյանը իր Twitter-յան միկրոբլոգում։ Արձագանքելով Ռուբինյանի ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի պարոն փոխխոսնակ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2 խոշոր ավտովթարների հետևանքով զոհվել է 3 տասնյակից  ավելի քաղաքացի: Այդ մասին հայտնում է Ermenihaber.am կայքը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական