ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց կունենա Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը «ТАСС»-ին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես սպասվում է, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարները վերստին կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում։