Միջազգային

Էստոնիայի ԱԳՆ-ն ՌԴ-ից հարցում չի ստացել Դարիա Դուգինային հնարավոր սպանողի մասին

Էստոնիայի ԱԳՆ-ն ՌԴ-ից հարցում չի ստացել Դարիա Դուգինային հնարավոր սպանողի մասին

Էստոնիան Ռուսաստանի իշխանություններից պաշտոնական հարցում չի ստացել Նատալյա Վովկի կողմից ռուս-էստոնական սահմանը հատելու վերաբերյալ, որին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը համարում է Դարիա Դուգինային հավանական սպանողը։

«Սահմանը հատողների տվյալները կարող ենք հրապարակել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Իրավիճակը, երբ ռուսական հատուկ ծառայությունները ԶԼՄ-ներում մեղադրում են ինչ-որ բանի մեջ, այդ դեպքը չէ։ Մենք այս մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն կամ հարցում չենք ստացել Ռուսաստանի իշխանություններից»,- ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի երեկոյան Մերձմոսկվայի Օդինցովոյի քաղաքային շրջանում զոհվել էր լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը։ Աղջիկը գտնվել է ականապատ մեքենայի ղեկին։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի ներքևի մասում՝ վարորդի նստատեղի տակ։ Քրեական գործը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի վարույթ։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական