Գերմանիայի դաշնային կառավարության բաց դռների օրվա առթիվ միջոցառման ժամանակ այցելուներից երկուսը կանցլեր Օլաֆ Շոլցի հետ լուսանկարվելիս որպես բողոքի ակցիա մերկացրել են կրծքերը։ Ըստ գերմանական լրատվամիջոցների, աղջիկները մոտեցել են Շոլցին ՝ համատեղ լուսանկարվելու համար։ և երբ միջոցառմանը լուսանկարիչը պատրաստվել է լուսանկարել նրանց, ակտիվիստուհիները հանկարծակի հանել են վերնազգեստը, և նրանցից մեկի կրծքին գրված է եղել «գազային էմբարգո՝ հիմա» կարգախոսը։
Կանցլերը, սակայն, անհամաձայնությամբ է արձագանքել տեղի ունեցածին։ Մոտակայքում գտնվող թիկնապահները կանցլերի մոտից հեռացրել են ակտիվիստուհիներին։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանին գազի «անհուսալի մատակարար» էր անվանել և նշել, որ «Գազպրոմը» մտացածին պատրվակներ է օգտագործում պայմանագրի խախտմամբ մատակարարումների ծավալը կրճատելու համար: