Թուրքիայի նպատակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելն է՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր նպատակը Թուրքիայում նախագահներ Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելն է՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու համար։