Միջազգային

Ճապոնիայի ռազմական բյուջեն կհասնի 40մլրդ դոլարի

Ճապոնիայի ռազմական բյուջեն կհասնի 40մլրդ դոլարի

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը 2023 թվականին ավելի քան 5,59 տրիլիոն իեն (մոտ 40,7 մլրդ դոլար) չափով բյուջե է պահանջելու կառավարությունից: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Բյուջետային հարցման հավանության դեպքում Տոկիոյի պաշտպանական ծախսերը ընթացիկ տարվա համեմատությամբ կաճեն ավելի քան 4 տոկոսով:

Ճապոնիան վերջին մի քանի տարիների ընթացքում ավելացնում է պաշտպանական ծախսերը, ինչը հարևան երկրների քննադատությունն է առաջացնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական