Գերմանական Die Welt պարբերականը հոդված է հրապարակել, որում հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավաստիացրել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի չի ունենա առաջիկա 30 տարում:
Շոլցը հերքել է այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ի երկրները չեն հոգացել Ռուսաստանի անվտանգության շահերի մասին։ «ՆԱՏՕ-ն երբեք սպառնալիք չի ներկայացրել Ռուսաստանի համար»,-Շոլցի խոսքերն է մեջբերել պարբերականը: