Բեռլինում Բունդեսթագի դիմաց ակտիվիստները դատարկ ափսեներով ցույց են անցկացրել ընդդեմ աղքատության:
Նրանք իշխանություններից կարիքավորների համար կանոնավոր նպաստ են պահանջել, որը մարդկանց կփրկի աղքատությունից։
Ըստ ցուցարարների՝ Գերմանիայում շուրջ 13,8 միլիոն մարդ այժմ աղքատ է կամ մոտ է աղքատությանը: Ակտիվիստները կարծում են, որ երկրում ամսից ամիս գնաճը վատացնում է կարիքավորների վիճակը, իսկ էական օգնություն մարդկանց այդպես էլ չի ցուցաբերվում։
Ցուցարարների պաստառների վրա գրված է եղել «Աղքատությունը չունի ամառային արձակուրդներ», «Ո՛չ, դատարկ ափսեներին», «Առողջ սնունդը չպետք է լինի շքեղություն»։