Միջազգային

Տրապիզոնում ավտովթարի հետևանքով 23 մարդ է տուժել, ադ թվում՝ զբոսաշրջիկներ

Տրապիզոնում ավտովթարի հետևանքով 23 մարդ է տուժել, ադ թվում՝ զբոսաշրջիկներ

Թուրքիայում ավտովթարի հետևանքով առնվազն 23 մարդ է տուժել, որոնց մեջ եղել են օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Տրապիզոն քաղաքում ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի, ինչից հետո շրջվել է։ Ուղևորներին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկայի միջոցով։

Հիշեցնենք, որ այսօր սա արդեն երկրորդ խոշոր վթարն է Թուրքիայում։ Ավելի վաղ Գազիանթեփ նահանգում լրագրողների և շտապօգնության մեքենայով ավտոբուսի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 16 մարդ մահացել էր, 21-ը՝ վիրավորվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական