Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել հայկական կողմին Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այս մասին Նա հայտարարել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում:
Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ ի հիշատակ Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ նախկին նախարար Եվգենի Զինիչևի, որը մահացել էր 2021 թ. սեպտեմբերին վարժանքների ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ համակարգող խորհրդի 13-րդ նիստը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախագահող է ընտրվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը։