ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում մոտ 800 մլն դոլարի չափով, դրա հատկացումը կարող է հայտարարվել օգոստոսի 19-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Այդ տվյալների համաձայն՝ օգնության հատկացման համար գործի կդրվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լիազորությունները, որոնք նրան թույլ են տալիս սպառազինություններ փոխանցել ամերիկյան զինանոցներից: Ընդ որում աղբյուրներից մեկը չի բացառել, որ օգնության տրամադրման մասին հայտարարությունը կարող է հետաձգվել մինչև հաջորդ շաբաթ: