Պուտինը կժամանի Բալի՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել Է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։ Իր մասնակցությունը հաստատել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ G20-ի գագաթնաժողովին Պուտինի ներկայության դեպքում Վլադիմիր Զելենսկին նույնպես կարող է գնալ: