Միջազգային

Թուրքիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին

Թուրքիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին։ Այդ մասին հայտնել Է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «Թուրքիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին։ Դրանք կդառնան երկրորդ ընտրությունները, որտեղ մեր նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառաջադրվի», - ասել է նախարարը «Miliyet» թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայում համընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում մեկ օրում ու նախատեսված են 2023 թվականի հունիսին: Իշխող «Ժողովրդական դաշինքը» ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը՝ ի դեմս վեց կուսակցությունների դաշինքի իր թեկնածուին դեռևս չի առաջադրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական