«Ուկրաինայի կողմից ատոմակայանի գնդակոծման հետ կապված իրավիճակի բացասական զարգացման շարունակության դեպքում կարող է քննարկվել հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները «ռեզերվ» դուրս բերելու հարցը, ինչը կհանգեցնի Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցմանը», - հայտարարել է ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կրկին մեղադրել Է Ուկրաինային ԱԷԿ-ի գնդակոծման և «տեխնածին աղետի սադրանք բեմականացնելու» պլանների մեջ: Ուկրաինան հերքում է ռուսական կողմի մեղադրանքները և պնդում, որ Ռուսաստանը ԱԷԿ-ի իրադրությունն օգտագործում է «միջուկային շանտաժի» համար ու գնդակոծում է այն Ուկրաինական տարածաշրջանների էներգամատակարարումը անջատելու նպատակով: