Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում, որտեղ մասնավորապես գրել է.
«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, սգում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։ Անկեղծորեն ցավակցում եմ այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Today I join all Armenians in their mourning for the lives lost in the tragic explosion at #Sumalu market in Yerevan.
— Charles Michel (@CharlesMichel) August 17, 2022
My sincere condolences to the families that lost their loved ones. I wish speedy recovery to all injured. #Armenia @NikolPashinyan