Միջազգային

Ինչո՞ւ Զելենսկին չի զգուշացրել ուկրաինացիներին պատերազմի սկսվելու մասին

Ինչո՞ւ Զելենսկին չի զգուշացրել ուկրաինացիներին պատերազմի սկսվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդարացրել է իր մերժումը՝ երկիրը բացեիբաց նախապատրաստել Ռուսաստանի հետ պատերազմի, այն բանով, որ չէր ցանկանում խուճապ սերմանել բնակչության շրջանում: Washington Post-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ դեռևս 2021 թվականի աշնանը ԱՄՆ-ն իրեն զգուշացրել էր նախապատրաստվող ներխուժման մասին, սակայն ուկրաինական իշխանությունները ցանկանում էին խուսափել տնտեսական կոլապսից և երկրից մարդկանց զանգվածային արտագաղթից:

«Եթե մենք այդ մասին հայտնեինք, իսկ դա ցանկանում էին որոշ մարդիկ, որոնց ես չեմ նշի, ապա ես կկորցնեի ամսական 7 մլրդ դոլար՝ սկսած անցյալ տարվա հոկտեմբերից և այն պահին, երբ ռուսները մեզ վրա հարձակվեցին, նրանք մեզ երեք օրում կվերցնեին»,-ասել է Զելենսկին հարցազրույցում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական