Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում հրատեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետեւանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ծանր պահին մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքներն այդ ողբերգության զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ են»,-գրել Է Ղարիբաշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում։
Deeply saddened by the news of the fatal fireworks storage explosion in 🇦🇲’s capital, leaving people missing & injured. My sincere condolences go out to our 🇦🇲 friends in this time of grief. Our thoughts & prayers are w/families & loved ones of the deceased in this tragedy.
— Irakli Garibashvili (@GharibashviliGe) August 16, 2022