Միջազգային

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված 5 բեռնանավ է դուրս եկել

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված 5 բեռնանավ է դուրս եկել

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված ևս հինգ նավ է դուրս եկել: Այդ մասին, օգոստոսի 16-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: Հացահատիկային մատակարարումների շրջանակներում հարավից մեկնել է երկու, սևծովյան տարածաշրջանից՝ երեք նավ՝ եգիպտացորենով և հացահատիկով բեռնված: Մինչև այդ, համատեղ համակարգող կենտրոնը չորս նավերի զննում կանցկացնի, որոնք ուղղություն կվերցնեն դեպի Ուկրաինա:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ներկայությամբ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ համաձայնագիր Է ստորագրվել: Փաստաթղթի տակ ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական