Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Բանակ-2022» միջազգային համաժողովում հայտնել է Թուրքիային «Տրիումֆ» անվանումով C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի ստորագրման մասին: Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է նաև համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում Թուրքիայում։ Շուգաևը նշել է, որ «Տրիումֆը» եզակի համակարգ է և առայժմ ոչ մի պետություն չի կարող նման համակարգ ստեղծել:
Նա նաև հավելել է, որ այժմ պայմանագրի ստորագրումը գործնական իրագործման փուլում է և Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: